«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Այսպես խոսեց չկայացած պետական գործիչը

Այսպես խոսեց չկայացած պետական գործիչը
28.05.2025 | 17:30

«Չկա ավելի վտանգավոր արարած, քան ավարի դուրս եկած գործարարը»,-կասեր ֆրանսիական բուրժուա-դեմոկրատական հեղափոխության գաղափարախոս Պոլ Անրի Հոլբախը:

Այսօր լսելով ոչ անհայտ ալենչիկի ասածը, թե իբր «Խաղաղության պայմանագիր կնքելուց հինգ րոպե հետո ՀՀ-ի ու Ադրբեջանի բնակիչները սկսելու են առևտուր անել...», համարձակվեցի Հոլբախի խոսքերը խմբագրել և վերաձևակերպել հետևյալ կերպ.

«Չկա ավելի վտանգավոր արարած, քան (պոռնո)դերասանի անցյալով չկայացած պետական գործիչը...»:

Սենոր ՀԱՍՐԱԹՅԱՆ

Հ.Գ.

Տարիներ առաջ էլ ալենչիկն ասում էր «Ակնան իմ հայրենքն է...»:

Դիտվել է՝ 1473

Մեկնաբանություններ